Իսկ կա՞ մեկը, որ մտահոգություն չունի հայրենիքի ապագայով․ Հենրիկ Էդոյան

Իսկ կա՞ մեկը, որ մտահոգություն չունի հայրենիքի ապագայով․ Հենրիկ Էդոյան

Տավուշի գյուղերի հանձնումից հետո Հայաստանում ապակենտրոն պայքարի օջախներ են ստեղծվել։ Քաղաքացիները տարբեր համայնքներում, այդ թվում՝ Երեւանում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ Հայ բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ մտահոգություն ունի՞, ցասում ունի՞, երկրի ճակատագրով հետաքրքրվա՞ծ է։ 

«Իհարկե, մտահոգություն ունեմ, ո՞նց կարող եմ չունենալ։ Որեւէ հայ կա՞, որ նման մտահոգություն չունենա, հայրենիքի, երկրի ապագայի մասին բոլորս էլ մտածում: Սպասում ենք, որ լավ բան պիտի լինի, բայց լավ բաներ չկան»,-ասաց Էդոյանը՝ խոստանալով ավելին խոսել հանդիպման ժամանակ։