Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում

Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում

Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ ի աջակցություն տավուշցիների։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման, մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» և այլ գրություններով պաստառներ։

Ճանապարհը փակ է եղել մոտ մեկ ժամ, ինչից հետո ժամանել են ոստիկանության ծառայողներ ու երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Այնուամենայնիվ մասնակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց անհնազանդության ակցիան։