«Վիժվածք ու դավաճան»․ ու՞մ է վիրավորել Զախարովան

«Վիժվածք ու դավաճան»․ ու՞մ է վիրավորել Զախարովան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին, նրան անվանել է «վիժվածք, ով դավաճանել է իր ժողովրդին և իր պապին, ով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պայքարել է ֆաշիզմի դեմ»։

«Ճիշտ է, ինձ թվում է, որ նա ինչ-որ վիժվածք է՝ բառի բոլոր իմաստներով՝ թե՛ մարդկային, թե՛ էթնո-դավանական և մշակութային առումներով», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի խոսքով՝ ինքը «տարակուսած է, թե ո՞ր ժողովրդին է պատկանում Զելենսկին»։ 

«Կամ նա ուկրաինացի է, կամ մերն է՝ հետխորհրդային տարածքից, հետո նա հրեա է, հետո նա ոչ մեկն է, ոչ` մյուսը, այլ ընդհանրապես աշխարհի մարդն է»,- հավելել է դիվանագետը։

«Նա կանի ամեն ինչ, կհագնի ցանկացած դիմակ, ցանկացած կառնավալային տարազ, կխաղա ցանկացած դեր, ցավոք սրտի», - ասել է Զախարովան՝ նշելով, որ «Զելենսկու նման մարդիկ, ցավոք, ամբողջովին կորցրել են կապը իրենց ընտանիքի, իրենց մշակույթի, իրենց ժողովրդի հետ»։