Փաշինյանի կամակատար ուժայինները վախի մթնոլորտ են ստեղծում

Փաշինյանի կամակատար ուժայինները վախի մթնոլորտ են ստեղծում

Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները իրար հերթ չտալով հաղորդագրություններ են տարածում, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնելու Բագրատ սրբազանի առաջնորդությամբ դեպի Երեւան հասնող երթը։ Այսօր լույսը չբացված՝  Արմեն Աբազյանի ղեկավարած ԱԱԾ-ն և Փաշինյանի դասարանցի Վահե Ղազարյանի՝ ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հորդորելով այսօրվա հավաքի մասնակիցներին պահպանել հասարակական կարգը։

Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորել են պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Քիչ առաջ էլ Արգիշտի Քյարամյանի  ղեկավարած Քննչական կոմիտեն է տեղեկացրել, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել», ուժային կառույցները՝ Փաշինյանի կամակատար ղեկավարներով փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները ծանր հանցագործներ են, որ սպասվում է հանցագործություն, իսկ իրենք արդեն մի քանիսին ձերբակալել են։