Իրավունք

Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի

Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի

Գրել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։ Տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, ՔԿ-ից մեզ ասացին` ոչ, հաղորդում չեն ստացել։

Մեր տեղեկություններով` բարձրացված աղմուկից հետո` ՔԿ-ն որոշել է որոշակի գործողություններ անել, պատրաստվում են` հարցաքննել ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանին։

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել Երևանի ավագանու նիստին ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image