Ռուսական Բելգորոդը հրետակոծության տակ է․ ի՞նչ է կատարվում

Ռուսական Բելգորոդը հրետակոծության տակ է․ ի՞նչ է կատարվում

Անցած գիշեր Ուկրաինայի բանակի արձակած անօդաչու սարքերը հարձակվել են Բելգորոդի վրա, ինչի հետևանքով ութ մարդ վիրավորվել է։Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով, ավերածություններ են հայտնաբերվել 34 բնակարաններում և 37 տրանսպորտային միջոցներում, որոնցից 9-ն ամբողջությամբ այրվել է։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանությունը բազմաթիվ արկեր և ԱԹՍ- է խոցել Բելգորոդի մարզի վրա, 2 անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Բրյանսկի, ևս 3-ը՝ Կուրսկի մարզում։