Փաշինյանի կամակատար ուժայինները վախի մթնոլորտ են ստեղծում

Փաշինյանի կամակատար ուժայինները վախի մթնոլորտ են ստեղծում

«Ցավոք սրտի սա դարձել է ներքին պայքար, բայց սա պիտի լիներ արտաքին թշնամու դեմ։ Վախի մեջ ապրում են, ինչից են վախենում, ինքնամաքրվելու են վախենու՞մ, սրբագրվելուց են վախենու՞մ, ներվելու՞ց, վախենում են, որ երկիրը այլևս չնկատվի որպես սև ու սպիտա՞կ, այլևս քաոս չունենա՞»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«ԱԱԾ կլինի, ՆԳՆ կլինի, այլ կառույց կլինի, իրենք իրենց գլուխները բա՞րձ են ման գալիս այլ երկներում հարաբերությունների մեջ։ Գլուխներդ կախ է, այնքան որ մի բան խոսեք ու արանքից գնաք, որովհետև ասելիք չունեք մարդկանց, աշխարհին ոչ մի բան չունեք ասելու, բայց էս ժողովրդի վրա ինչ-որ առասպելական ուժ եք ունենում։Գնացեք ձեր թշնամիների, մեր թշնամիների առջև հոխորտացեք։ Բավական է, մենք չենք եկել որևէ մեկի հետ պատերազմելու, մենք եկել ենք հենց իրենց էլ ազատագրելու։ Կօգտվե՞ն։ Թող օգտվեն, Աստված տվել է այդ հնարավորությունը։  Վահե Ղազարյան, առաջինը Դուք, ՆԳ նախարար, և ձեզ տրվող ապօրինի հրամանը, և ձեր կողմից իջեցվող ապօրինի հրամաններ տեղի չեն ունենալու։ Մնացած բոլոր կառույցներին էլ եմ ասում»,- ասաց նա։