Մենք գալիս ենք պատասխան ստանալու

Մենք գալիս ենք պատասխան ստանալու

«Հարգելի լրագրողներ, դուք այսքան ժամանակ մեզ հետ եք եղել, դուք այսքան ժամանակ որևէ կոչ լսե՞լ եք, որևէ կոչ, հայտարարություն լսե՞լ եք։ Մենք ասել ենք ու հիմա էլ պնդելու ենք՝ մենք գալիս ենք պատասխան ստանալու։ Գալիս ենք պատասխան ստանալու ու վերջ։ Կտան այդ պատասխանը, կտան։ Մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, ամոթ է»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարող է լինել եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի, ինչ հարվածներ կարող է ստանալ։

«Բայց հիմա դրա ժամանա՞կն է։ Եթե երկիրդ գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդդ ստորացած, նվաստացած , քեզ ամեն կողմից թելադրում են, պարտադրում են, մեզ էլ ի՞նչ է մնացել անելու», - ասաց Բագրատ Սրբազանը։