ՆԱՏՕ-ն Թուրքիայի կարիքն ունի․ ի՞նչ է պնդում Նիդերլանդների վարչապետը

ՆԱՏՕ-ն Թուրքիայի կարիքն ունի․ ի՞նչ է պնդում Նիդերլանդների վարչապետը

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի առաջնորդության կարիքն ունի։ Դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից։

Նման կարծիք է հայտնեկ Նիդերլանդների վարչապետ, դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական պետական Anadolu գործակալությանը։

«Թուրքիան վճռորոշ դեր է խաղում։ Ընդ որում, այն ջանքեր է գործադրում Գազայում իրավիճակի կարգավորման համար», - նշել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է լավագույնս ծառայի դաշինքի անդամների անվտանգությանն ու շահերին ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ պայքարում, ամրապնդի դաշինքի միասնությունն ու առաջնահերթ ուշադրություն դարձնի ՆԱՏՕ-ի գլխավոր դերին, համոզիչ կերպով հաստատի դաշինքի հիմնական արժեքներն ու ձևավորված պրակտիկան, ինչպես նաև հաշվի առնի դաշնակիցների զգայունությունը: