Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին վաղը չի սպասարկվի

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին վաղը  չի սպասարկվի

Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված' «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ. 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։