Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ, Կիրանցում խոսելով նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ամեն ինչ անելու է այս ժողովրդին վերջնականապես ստորացնելու և ջարդելու համար։ Ես ուզում եմ կոչ, հրավեր, խնդրանք ուղղելու մեր ժողովրդին։ 30 տարի շարունակ այս սահմանապահ ժողովուրդը պահել է ամբողջ ՀՀ-ն ու հայության պատիվը։ Հիմա ժամն է, որ բոլորդ ձեր ձայնը բարձրացնեք, արտայտեք ձեր ընդվզումը կամ կողմ լինելը։ Խխունջացած մի ապրեք»,-ասաց Սրբազանը։