Երևանի ո՞ր հատվածներով է անցնելու երթը՝ մինչև հրապարակ հասնելը

Երևանի ո՞ր հատվածներով է անցնելու երթը՝ մինչև հրապարակ հասնելը

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից՝ ժամը 11:00-ին։

Երթի մասնակիցները ժամեր անց կլինեն Երևանում։ Այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։

Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։