Ամեն ինչ եթե ճիշտ արվի, հավանական է, որ շարժումը կհաջողի

Ամեն ինչ եթե ճիշտ արվի, հավանական է, որ շարժումը կհաջողի

Դժգոհությունը իսկապես շատ մեծ է։ Ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատ մեծ են։ Ամեն ինչ կախված է այսօրվա նախաձեռնողներից, կազմակերպիչներից , քաղաքական ուղերձներից, նրանց քայլերից։ Ճիշտ ուղերձներ են պետք։ Ճիշտ ուղերձը միայն իշխանափոխության պահանջը չի, ճիշտ ուղերձ է այն, որ դու ինչի համար ես քննադատում, ինչու ես քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

«Խոսքը պետք է լինի նորմալ, ռեալիստական քննադատությունների ու պահանջների մասին։ Մարդիկ պիտի զգան, որ իրենց առաջնորդում է մի ուժ, որը իրատեսական նպատակներ է դնում, չպիտի լինեն արկածախնդրական բաներ։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, շատ մեծ հավանականություն կա, որ կարելի է հասնել արդյունքների»,- ասել է նա։