Նայում են իրար աչքերի մեջ ու տեսնում՝ ինչքան մարդ կա, որ նույն բանն է ուզում

 Նայում են իրար աչքերի մեջ ու տեսնում՝ ինչքան մարդ կա, որ նույն բանն է ուզում

Մի տեսակ ոնց որ ամեն մեկը իրենով պարփակված մենակ էր մնացել։ Այո, մենակ էր մնացել ու հաջողությանը չէր հավատում։  Ու կար կարիք, որ մարդիկ հենց այսպես դուրս գային ու նայեին միմյանց աչքերի մեջ ու տեսնեին, թե ինչքան շատ մարդ կա, որ նույն բանն է ուզում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը։

«Ես համոզված եմ, որ այս շարժումը, այս բացառիկ շարժումը հայ ժողովրդի հավաքական կամքը վերածելու է կարողության ու մենք դնելու ենք ուժեղ, արժանապատիվ, կենսունակ պետություն ստեղծելու սկիզբը։ Այս շարքը շենքի շինարարության հիմնային աշխատանքներից մեկն է։ Այդ աշխատանքը երկարատև է, մեծ ջանքեր է պահանջում, յուրաքանչյուրց պահանջում է իր ընտանիքից, ընկերներից, շրջապատից անդին հանձնառություններ։ Նվիրման պարագայում ճանապարհը հաստատ կհաջողվի, թեպետ այո, կլինի դժվար, բարդ, դյուրին»,- ասաց նա։