Քաղաքականություն

«Հրապարակ»․ Փաշինյանի պայմանավորվածությունը դեռ չի աշխատում

«Հրապարակ»․ Փաշինյանի պայմանավորվածությունը դեռ չի աշխատում

Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման սահմանափակումները շարունակում են պահպանվել, իսկ արգելքների տակ հայտնված ապրանքների ցանկն օրեցօր ընդլայնվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հարցը շուտով կկարգավորվի, իսկ կառավարությունից նշում են, որ հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն առայժմ գործնական արդյունքներ չեն արձանագրվել։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Եկատերինբուրգում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Հանդիպումից հետո՝ հուլիսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական կողմի հետ քննարկել է Հայաստանի գյուղմթերքների ներմուծման սահմանափակումների հարցը։ «ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,- ասել էր նա։ Բայց հրաժարվել էր մանրամասնել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ նշելով, որ դրանց մասին կխոսի այն ժամանակ, երբ դրանք կյանքի կոչվեն, եւ բոլորը տեսնեն արդյունքը։ Նա նաեւ հույս էր հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն։ Սակայն Միշուստինի հետ հանդիպումից արդեն մեկ շաբաթ է անցել, իսկ իրավիճակում որեւէ փոփոխություն դեռ չկա։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հանդիպումից հետո Հայաստանից Ռուսաստան դեռեւս որեւէ բեռ չի տեղափոխվել այն ապրանքախմբերից, որոնց արտահանումը նախկինում սահմանափակվել էր։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image