Նոր ռազմական օգնություն՝ Կիևին

Նոր ռազմական օգնություն՝ Կիևին

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթների վրա, սակայն դրանց տրամադրման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք աշխատում ենք այլ փաթեթների վրա։ Դուք կարող եք ակնկալել այդ, բայց ես չեմ պատրաստվում ժամանակացույց կամ օր ասել, թե երբ կլինի համապատասխան հայտարարությունը», - ասել է Միլլերը ճեպազրույցում:

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել արտասահմանյան օգնության օրինագծին, որը ներառում է աջակցություն Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն ստորագրել է համապատասխան օրենքը։