ՉԼ․ «Ռեալը» եզրափակիչում է․ ո՞ւմ հետ է մրցելու

ՉԼ․ «Ռեալը» եզրափակիչում է․ ո՞ւմ հետ է մրցելու

Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը. Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։

68-րդ րոպեին Ալֆոնսո Դեյվիսը առաջ է մղել «Բավարիային»: Սակայն Խոսելուն 88-րդ և 91-րդ րոպեներին կատարած դուբլի շնորհիվ հաղթանակ է պարգևել արքայական ակումբին։

Այսպիսով, իսպանացիները եզրափակիչ են դուրս եկել, որտեղ կխաղան Դորտմունդի «Բորուսիայի» հետ։