Օրը արևոտ է, անձրևն ու կարկուտն էլ պարտվեցին

 Օրը արևոտ է, անձրևն ու կարկուտն էլ պարտվեցին

Իմ շատ սիրելի լրագրողներ, մենք հիմա ժամանակի սղություն ունենք ու ես հիմա չեմ պատասխանտելու ոչ մի հարցի։ Սակայն ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս բոլոր օրերի համար, Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում ու նաև հենց այս պահին այստեղ լինելու համար։ Այս մասին քիչ առաջ դեպի Երևան երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Օրն էլ, ինչպես տեսնում եք, արևոտ է։ Անձրևն ու կարկուտը մնացել են մեր թիկունքում, նրանք էլ պարտվել են։ Ու մենք ընթանալու ենք հիմա Հանրապետության հրապարակում հանդիպելու մեր մյուս քույրերին ու եղբայրներին։ Ընթանալու ենք ճշմարտության հաղթանակի ճանապարհով»,- ասաց նա։