Արևմուտքը ազգամիջյան թշնամություններ է հրահրում․ Պուտին

Արևմուտքը ազգամիջյան թշնամություններ է հրահրում․ Պուտին

«Արևմուտքը փորձում է խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը, քանի որ այն միջամտում է գաղութատիրական քաղաքականությանը», - Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը։ Դա խանգարում է նրանց, ովքեր սովոր են կառուցել իրենց, ըստ էության, գաղութային քաղաքականությունը կեղծավորության և ստի վրա»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ «ռևանշիզմը նոր հակամարտություններ հրահրելու արևմտյան էլիտաների քաղաքականության մի մասն է»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «որևէ մեկին թույլ չի տալիս սպառնալ իրեն, երկրի ռազմավարական ուժերը միշտ պատրաստ են և ամեն ինչ կանեն, որպեսզի կանխեն գլոբալ բախումը»։ 

Ըստ Պուտինի, Արևմուտքը, «փորձում է աշխարհում հակամարտություններ հրահրել, ազգամիջյան թշնամություն և զսպել զարգացման ինքնիշխան կենտրոնները»:

Խոսելով Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին՝ ՌԴ նախագահն ասել է, որ «Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին ԽՍՀՄ-ը դեմ առ դեմ կռվում էր նացիզմի դեմ, մինչդեռ ամբողջ Եվրոպան աշխատում էր Հիտլերի համար»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «Ռուսաստանը չի նսեմացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատի կարևորությունը», իսկ «Արևմուտքում ցանկանում են մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը»։

«Ռուսաստանի ճակատագիրը և ապագան կախված է բոլորից, մենք պետք է նայենք Հայրենական մեծ պատերազմի հաղթողների սերնդին», ճնշել է Պուտինը։