Աճուրդի են հանել հայրենիքը սեփական փորը լցնելու համար

Աճուրդի են հանել հայրենիքը սեփական փորը լցնելու համար

«Եթե մենք մեր սրտում ունենանք բավարար հավատ, կուռ վճռականություն, համոզվածություն, որ մենք հիմա իսկապես պայքարում ենք ճշմարտության ու արդարության հաղթանակի համար, կհաջողենք։ Սա լինելիության համար պայքար է, սա ինքնության համար պայքար է, տեսակի համար պայքար է։ Տարիների ընթացքում մեր երկրում ցավոք տեսակ է առաջացել, որը մեր աչքի առաջ աճուրդի է հանել մեր հայրենիքը»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Աճուրդի են հանել հայրենիքը սեփական փորը լցնելու համար։ Պատրաստ է իր հայրենակիցների տները, կյանքը, երազանքները փողով վաճառել։ Դա պիտի կասեցնենք, դա անպայման պիտի կասեցվի։ Անհնար է ապրել մի երկրում, որում քո կողքին այդպիսի մարդիկ են։ Այսօր մենք դուրս ենք եկել պայքարի, որ սրան վերջ տանք, որ մեր երկիրը վերջապես վերադարձնենք կյանքի բնականոն ընթացքին»,- ասաց նա։