Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Այսօր օկուպացված հայկական Շուշիի շրջանում հակահետևակային ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից Էլչին Գուլիևը՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության մամուլի ծառայություններին։

Հաղորդագրության համաձայն՝ Գուլիեւի մոտ ախտորոշվել է աջ ոտքի անդամահատում, նրան տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ տարհանվել շրջանային հիվանդանոց։