Պետդեպը՝ Զելենսկու դեմ մահափորձի մասին

Պետդեպը՝ Զելենսկու դեմ մահափորձի մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանության փորձի մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք, երեկ Ուկրաինայի ազգային անվտանգությունը հայտարարություն էր տարածել, պնդելով, թե ռուսական կողմը ծրագրել է Զելենսկու, Բուդանովի և մի շարք այլ ղեկավարների սպանությունը՝ դրա համար հավաքագրելով ուկրաինացիների, այդ թվում՝ ուժային կառույցներից։

Նշվեց, որ գործի շրջանակում երկու գնդապետ է ձերբակալվել։

Անդրադառնալով թեմային՝ Միլլերն ասել է, որ դա ցույց է տալիս Ռուսաստանի իշխանությունների անբարոյականությունը։

«Ակնհայտ է, որ սա միայն խոսում է այն անբարոյականության մասին, որը մենք տեսել ենք Վլադիմիր Պուտինի կառավարությունից այս պատերազմի սկզբից ի վեր»,- ընդգծել է նա։