Մեղքը գցում է ՌԴ-ի վրա, դրական ակնկալիքներ դժվար լինեն․ Արեշևը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Մեղքը գցում է ՌԴ-ի վրա, դրական ակնկալիքներ դժվար լինեն․ Արեշևը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է զուսպ գնահատականներ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից սպասելիքներին, կարծում է քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը:

«Դժվար է ասել, թե որքան հաջող կանցնեն այսօրվա միջոցառումները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշումը, որն անում է ամեն ինչ, որպեսզի իր պարտվողական քաղաքականության, իր ձախողումների պատասխանատվությունը որևէ մեկի վրա գցի, այդ թվում՝ ՌԴ-ի»,-ասել է Արեշևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Փաշինյանի ամբողջ պահվածքը խոսում է այն մասին, որ նա կատարել է իր ընտրությունը և Ռուսաստանին քաղաքական առումով թիկունքով շրջելու հարցում մտադիր է մինչև վերջ գնալ:

«Մոսկվա նրա պաշտոնական այցի համար պատճառներ կան՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը, բայց թե որքանով բովանդակային կլինի այդ նախագահությունը, բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը։ Հանդիպման(Պուտին-Փաշինյան- խմբ.) ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում, այդ թվում՝ զորահանդեսին Փաշինյանի չմասնակցելը, այս ամենը գնահատականներում զսպվածություն է ենթադրում»,-ընդգծել է փորձագետը։