Աշխարհը բոյկոտեց, բայց ՄԱԿ-ը կշնորհավորի Պուտինին

Աշխարհը բոյկոտեց, բայց ՄԱԿ-ը կշնորհավորի Պուտինին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ կուղարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված երդմնակալության արարողության հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ 

«Գլխավոր քարտուղարի կողմից նամակը կուղարկվի այնպես, ինչպես ամեն անգամ, երբ տեղի է ունենում պետության ղեկավարի երդմնակալության կամ կրկնակի երդմնակալության արարողություն»,- բացատրել է Դյուժարիկը` ի պատասխան հարակից հարցի:

Հիշեցնենք, որ Պուտինի երդմնակալությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի կեսօրին՝ Կրեմլի մեծ պալատում։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի առաջիկա վեց տարիներին՝ արդեն 5-րդ ժամկետով։

Հատկանշական է, որ արևմտյան ու մի շարք այլ երկրների դեսպանները և դիվանագիտական մյուս ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել ՌԴ նախագահի ինագուրացիային, թեև Կրեմլը բոլորիվ հրավերներ էր ուղարկել։