Պայթյուններ՝ Կիևում և այլ քաղաքներում․ օդային տագնապ է

Պայթյուններ՝ Կիևում և այլ քաղաքներում․ օդային տագնապ է

Ուկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապի ժամանակ պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Պայթյունները տեղի են ունեցել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգում»,- հայտնում է ուկրաինական ICTV հեռուստաալիքը։

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Նշվում է նաեւ, որ Կիեւում պայթյուններ են լսվում։ Ըստ ԶԼՄ-ների, դրանք որոտացել են Լվովի և Կիևի մարզերում, ինչպես նաև Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զապորոժիեում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը ընդհատվել է այնտեղ տեղի ունեցած պայթյուններից հետո։