Շոտլանդիան նոր վարչապետ ունի․ ո՞վ է

Շոտլանդիան նոր վարչապետ ունի․ ո՞վ է

Ֆինանսների նախկին նախարար Ջոն Սուիննին դարձել է Շոտլանդիայի յոթերորդ վարչապետն այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանի անդամները քվեարկել են նրա օգտին։

Այս մասին հայտնում է STV-ն։ Ֆինանսների նախկին նախարարը փոխարինել է Համզա Յուսաֆին, ով հրաժարական էր տվել անցյալ շաբաթ։

Մայիսի 6-ին նա դարձել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ։ Սպասվում է, որ Սուիննին շուտով կհայտարարի իր կաբինետի կազմը։

Քաղաքական գործիչն ստացել է 64 պատգամավորի աջակցությունը, մինչդեռ նրա մերձավոր մրցակիցը՝ Շոտլանդիայի պահպանողականների առաջնորդ Դուգլաս Ռոսը, ստացել է 31 ձայն։