ՉԼ․ «Բորուսիան» ցնծում է․ Մխիթարյանի նախկին թիմը եզրափակչում է (տեսանյութ)

ՉԼ․ «Բորուսիան» ցնծում է․ Մխիթարյանի նախկին թիմը եզրափակչում է (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչում հաղթել է ֆրանսիական ՊՍԺ-ին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Փարիզում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ 

50-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել գերմանական ակումբի պաշտպան Մատս Հյումելսը։

Առաջին խաղը կայացել է Դորտմունդում եւ ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Հավելենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ում ժամանակին խաղացել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, այժմ իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։