«Ժողովուրդ». Վարչության պետի մեղքի բաժինը

«Ժողովուրդ». Վարչության պետի մեղքի բաժինը

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ֆինանսական չարաշահումների գործով, ամենայն հավանականությամբ, որոշ անձինք կկալանավորվեն:
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել, որ Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ եւ պակասորդ:
Մասնավորապես 2014-2017թթ.-ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գումարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել: Արդյունքում նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:
Այսպիսով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: