Բացի Փաշինյանից, բոլորը շնորհավորեցին Պուտինին

Բացի Փաշինյանից, բոլորը շնորհավորեցին Պուտինին

Գրել ենք, որ մայիսի 7-ին Մոսկվայում՝ Կրեմլյան Մեծ պալատում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ 

Հաջորդ օրը՝ մայիսի 8-ին Կրեմլում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անդամ երկրների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը, որը նախագայել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նիստի ընթացքում երկրների ղեկավարները հեռուստաեթերով հրապարակայնորեն շնորհավորել են իրենց ռուս գործընկերոջը ՌԴ նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելու կապակցությամբ։ 

Համապատասխան խոսքեր չեն լսվել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Պուտինին շնորհավորել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև նիստի հրավիրյալներից՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահները։