Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կդիմավորի շարժումը

 Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կդիմավորի  շարժումը

Մայիսի 9-ին՝ ժամը 14:00 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության շենքի դիմաց կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։ 

«Երբ Սրբազանը որոշում կայացրեց շարժվել դեպի Երևան, նույն օրը ես որոշեցի նստացույցի վայրում սպասել, շուրջս համախմբել հաշտ չգտնվող մարդկանց և դիմավորել Սրբազանի առաջնորդած շարժումը», - նշում է Իշխան Գևորգյանը։

Դիմում ենք մեր հայրենակիցներին, այսօր՝ ժամը 14:00-ից,  հավաքվել կառավարության շենքի մոտ և 16:00 դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։ 

Հ իշեցնենք, որ երբ Սրբազանը սկսեց իր պայքարը Կիրանցում, գրեթե միևնույն ժամանակ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը սկսեց իր պայքաը կառավարության շենքի մոտ գիտակցելով, որ Կիրանցում տեղի ունեցող դեպքերի հրամանները կառավարության ներկայացուցիչներից է գնում։