Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են

Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են

Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է: Այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է։

Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք ժողովրդի ու պետության համար:

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը, հավատարմությունը համազգային նպատակներին:

Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական և համատեղ ջանքերով, որպես ժողովուրդ ու պետություն, կերտել հաղթանակներ:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ