Սնուպ Դոգն ուզել է վարձել Լիխտենշտեյնը
Նյութում ասվում է, որ հարցումը խիստ զարմացրել է երկրի իշխանություններին, մի երկրի, որի մակերեսը կազմում է ընդամենը Շվեյցարիայի ու Ավստրիայի արանքում "խցկված" 160 քառակուսի կմ: Տեղական անշարժ գույքի գործակալության աշխատակից Կարլ Շվարցլերը թերթին պատմել է, որ նախկինում իրենց ընկերությունը ստացել է Լիխտենշտեյնի դղյակների և գյուղերի վարձակալության պատվերներ, բայց ոչ երբեք` ամբողջ պետության:
Տեսականորեն վարձակալումը կարող էր հնարավոր դառնալ, ավելացրել է նա, բայց գործարքը ձախողվել է այն պատճառով, որ Սնուպի կառավարիչները գործակալությանը բավական ժամանակ չեն տրամադրել:
Կարծիքներ