Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով

Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով, ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով: 

Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, քաղաքապետ Անն Հիդալգոն, իսկ վերջում՝ Արտակ Բեգլարյանը:

Բոլոր ելույթ ունեցողներn անդրադարձել են նաև Արցախի ժողովրդի ցեղասպանությանը՝ ընդգծելով միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը կանխելու հարցում, ինչպես նաև կարևորել են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, միջազգային պաշտպանության ապահովման, պատանդների ազատ արձակման և մի շարք այլ գործողությունների անհրաժեշտությունը: 

Քաղաքապետ Հիդալգոն անվերապահ աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին՝ ընդգծելով ցեղասպանության հետևանքների վերացման և հանցագործների պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությունը: Նա շեշտադրել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու արդարության ապահովման ջանքերին:

Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևը՝ «Գրանդ վերմեյ» մեդալը շնորհվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար և հաջակցություն ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդների ազատ արձակման:

Արտակ Բեգլարյանը հանդես է եկել ելույթով, որտեղ կոնկրետ հորդորներ ու առաջարկներ է հղել քաղաքապետին և Ֆրանսիայի ղեկավարությանը: Հիդալգոն այդ հորդորներին դրականորեն է արձագանքել ժամեր անց Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած հիշատակի պաշտոնական միջոցառման իր ելույթով՝ կոչ անելով Ֆրանսիայի ղեկավարությանը  բոյկոտել COP29 համաժողովը, ինչպես նաև ֆրանսիական բիզնեսներին՝ խզել իրենց կապերը Ադրբեջանի հետ