«Հայաստանը մեզ է վերադարձրել 4 գյուղերը»․ Ալիևը՝ Շոլցին

«Հայաստանը մեզ է վերադարձրել 4 գյուղերը»․ Ալիևը՝ Շոլցին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվեց սահմանազատում, նույնիսկ սահմանագծում։ Մեզ են վերադարձվել 1990 և 1992 թվականներին օկուպացված 4 ադրբեջանական գյուղեր»։

Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նշելով, որ Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնն այսօր առավոտյան դադարեցրել է իր գործունեությունը, Ալիևն ընդգծել է. 

«Այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել այս հարցում»։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները»,- նշել է նա և հիշեցրել, որ օրերս Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով։

«Այդ մակարդակով հաջորդ հանդիպումը ծրագրվելու է Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- հավելել է ադրբեջանցի ղեկավարը։