Հայտնաբերվել է ԱՄՆ առաջին նախագահի խմիչքի գաղտնարանը
Ամերիկացի հնագետները հայտնաբերել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի՝ Վիրջինիա նահանգում գտնվող Մաունթ-Վերնոնի առանձնատանը գտնված սպիրտային խմիչքների գաղտնարանը։ Այն հայտնաբերվել է առանձնատան վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Մասնավորապես, հնագետները աղյուսե հատակի նորոգման ընթացքում հայտնաբերել են կնիքված սպիրտային խմիչքի շշեր։
Պարզվել է, որ դրանք հատակի աղյուսե շերտի տակ, հողի մեջ թաղվել են 1758-76 թթ եւ անձեռնմխելի են մնացել մոտ 250 տարի։ Ջորջ Վաշինգտոնն ու նրա կինը՝ Մարթան, եղել են բալի բաունս կոչված ալկոհոլային խմիչքի սիրահարներ։ Այն պատրաստվել է բրենդիից, համեմունքներից, շաքարից եւ բալի հյութից։ Հայտնի է նաեւ, որ Ջորջ Վաշինգտոնը սիրել է անձամբ պատրաստել այդ խմիչքը։
Կարծիքներ