«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը` համերգի ժամանակ

«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը` համերգի ժամանակ

 Աստղիկ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Սերգեյ Խաչատրյանի ելույթն այսօր կատարյալ ու մոգական էր, ինչպես միշտ, բայց մի բան կիսատ կլիներ, եթե Նարեկացու «Հավուն-հավունը» նվագելուց առաջ չլիներ այս տեքստը.

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմակա´ն Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել` որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել... Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»: