ՀՀԿ-ն ողջունում է ազնիվ մղումով միտված նախաձեռնությունները

ՀՀԿ-ն ողջունում է ազնիվ մղումով միտված նախաձեռնությունները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ:

Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են  համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն:
Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին:
Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: