Մեծ թվով ուժայիններ են տարվել Կիրանց, սկսել են չափագրումները

Մեծ թվով ուժայիններ են տարվել Կիրանց, սկսել են չափագրումները

Վաղ առավոտից ԱԱԾ եւ ոստիկանական աշխատակիցներ են տարվել Տավուշի մարզի Կիրանց համայնք, որտեղ արդեն սկսել են չափագրման աշխատանքները: Բնակիչները մեզ ահազանգել են, որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ այդ տարածքներին։

Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը մեզ ասաց, որ դեռ չեզոք գոտում են աշխատանքներն իրականացնում, իրեն փոխանցել են՝ իբր բնակելի հատվածների չափագրումը ավելի ուշ են անելու։ «Վիճելի տարածքներ կան,մինչեւ հասկանանք»,- ասաց Շահինյանը։