Այս շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» և նոր բաժանարար գծեր ստեղծել

Այս շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» և նոր բաժանարար գծեր ստեղծել

Թե «ինչո՞ւ պետք է քաղաքական շարժումը հոգևորականը առաջնորդի» հարցադրումը տրամաբանական է։ Նորմալ քաղաքական համակարգով երկրում այդ գործառույթը ընդդիմությանն է, բայց մեր քաղաքական ուժերը այնքան են իրար մաշեցրել և «փչացրել», որ առաջնորդական ռեսուրս չի մնացել և Սրբազանն է մեկնարկել այս շարժումը։

Ես չգիտեմ, թե Հայաստանի առողջացման գործընթացը երբ և ինչ հանգամանքներում կսկսվի, բայց գիտեմ, որ եթե «սև ու սպիտակի» բաժանումը, անվերջ իրար ապականելու մոլուծքը չվերանա, մեր երկիրը կմնա անդադար ցնցումների տեղապտույտում։

2018-ից առ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» և նոր բաժանարար գծեր ստեղծել։ Օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը կարծում եմ առաջիկայում կհստակեցվի։

Դավիթ Խաժակյան