Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը «Միջին միջանցքի» ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ

Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը  «Միջին միջանցքի»  ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ

Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը  «Միջին միջանցքի»  ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ:

Օրերս էլ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Նաբիևը հայտարարեց Երվահանձնաժողովի հետ ձեռքբերված համաձայնության մասին՝ ՛՛Միջին միջանցքը՛՛ այլևս դիտարկելու որպես ԵՄ տնտեսական ու լոգիստիկ դիվերսիֆիկացմանն ուղղված կարևոր նախագիծ:

Հիշեցնեմ, որ ՛՛Միջին միջանցքի՛՛ նախագիծն արդեն մի քանի անգամ ողջունվել է ԵՄ տարբեր չինովնիկների կողմից, այդ թվում՝ 2022 թ.-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կողմից ՛՛Տաշքենդի հռչակագիրն՛՛ ընդունելուց հետո:

Վերջինիս համաձայն՝ «Միջին միջանցքի» կամ «Արևելք-Արևմուտք-Միջին Տրանսկասպյան միջանցքի» նպատակն է ապահովել Չինաստան-Եվրոպա մուլտիմոդալ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածքով: Հատկանշական է, որ հռչակագրում հղում է արվում TRACECA նախաձեռնության վրա, որի նպատակ է ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այլ կերպ ասած՝ ՛՛Միջին միջանցքը՛՛ փաստացի ինտեգրվում է եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ:

Իսկ հիմա ամենակարևորը: Նույն ՛՛Տաշքենդի հռչակագրում՛՛ հատուկ ուշադրություն է դարձվում ՛՛Արևմտյան Ադրբեջանի՛՛ և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։ Հռչակագրի 11-րդ կետում կարդում ենք. «Կողմերը կարևորում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող Զանգեզուրի միջանցքի բացումը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար»:

ԵՄ-ն շարունակում է դիտարկել ՛՛Զանգեզուրյան միջանցքը՛՛ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մաս: Այժմ էլ փորձում է տեղավորել այն ՛՛Միջին միջանցք՛՛ նախագծի մեջ: Նպատակը պարզ է՝ ստանալ հավելյալ ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա՝ ածխաջրածինների ներկրման ուղիների տարատեսակացման, ՛՛Անդրկասպյան գազամուղի՛՛ կառուցման համար:

Եվ այս հարցում ԵՄ ու Անկարայի շահերն առավել քան համընկնում են՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս նկրտումները կայանալու որպես միջազգային էներգատրանսպորտային խաբ: Որպես տրանսպորտային կարևոր խաչմերուկ է կայանում նաև Ադրբեջանը, որին, ինչպես տեսնում ենք, հաջողվում է բաղադրել ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ և ՛՛Արևելք-Արևմուտք՛՛ մեգածրագրերը: (Չինաստանի ուղղությամբ էլ առանձին ռազմավարություն է իրականցվում, ինչին կանդրադառնամ առանձին գրառմամբ):

Այսպիսով, ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան