Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից

Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից

Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից։

Մայիսի 5-ին, ժամը 16:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Պ.Ա.-ին և ձիուն դուրս են բերել մացառուտից, այնուհետև քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: