Հաղթանակները խլել ու «Հաղթանակ» զբոսայգի՞ է գնում․․․

Հաղթանակները խլել ու «Հաղթանակ» զբոսայգի՞ է գնում․․․

Պատային վիճակ․ մայիսի 9-ին Փաշինյանը Մոսկվա գնա՞, թե՞ իրեն հանձնի «Հաղթանակ»  զբոսայգուն։ Ոչ Մոսկվայում են նրան սպասում, ոչ էլ «Հաղթանակ»  զբոսայգում։ Կար ժամանակ, երբ մայիսի 9-ին «արցախասերը» Արցախ էր մեկնում՝ Եռատոնն այնտեղ նշելու՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

 Այս տարի, ինչքանով տեղեկացա, Մայիսի 9-ին որոշել է առկայծել Հաղթանակի զբոսայգում։ Որպես ի՞նչ է առկայծում։ Երկու հաղթանակի տոնը խլել է մեզնից ու «Հաղթանակ» զբոսայգի՞ է գնում․․․ Փակ կառքո՞վ է գնալու, թե Հայաստանի ողջ ուժայինների, ոստիկանության պաշտպանության ներքո։ Վերջին տարիներին նա որտեղ գնում, քաղաքացիների մուտքն արգելվում է։

Ինքը իրեն հարց չի՞ տալիս, թե բարոյական ի՞նչ իրավունք ունի՝ արգելք դնելու քաղաքացիների մուտքի վրա։ Ինչպե՞ ս կարելի է անվանել այն ղեկավարին, ով սեփական երկրի  քաղաքացիներից իր անվտանգությունն է պաշտպանում և վախենում մուտքը բաց թողնել։ Թող ինքը անվանի։