Պենտագոնը, ըստ ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունների, 8,4 միլիարդ դոլարի հավելյալ զենք զինամթերքի պատվերի պայմանագրեր է կնքել Lockheed Martin ընկերության հետ։ Հատկապես շեշտադրվել են բարձր ճշգրտության հրթիռների պատվերները, որոնք կատարվել են Պենտագոնի կողմից նախկինում։ Դրանք ընդլայնվել են։ Նաեւ երկարաձգվել են մատակարարման ժամկետները։
Արդյունքում, միայն այս ուղղությամբ Պենտագոնի պատվերների ընդհանուր արժեքը գերազանցել է 13,3 միլիարդ դոլարը։ Պայմանագրերի վերջնաժամկետը 2032 թվականն է։ Պատվիրված ողջ զենք զինամթերքը տեղակայվելու է Ռեդսթոունի ռազմակայանում, Ալաբամա նահանգ։