Քրեական հեղինակության տեղը բանտում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառ քաղաքում դրամատիկական թատրոնի շենքը բացելու արարողությունից հետո այժմ հանդիպում է ունենում տեղի ԲԿ-ների, համայնքապետերի, դպրոցի տնօրենների հետ։ Նա նախ անդրադարձավ գալիք ԱԺ արտահերթ ընտրություններին` նշելով, որ այդ ժամանակ վարչական լծակներ չեն կիրառվելու. «Ընդհանուր առմամբ` ով ունի քարոզչության իրավունք, ունի քարոզչության իրավունք, խոսքը վարչական լծակների մասին է։

Քաղաքացիներին թողնում ենք հանգիստ, ոչ մի վարչական լծակ։ Էլ չասեմ կրիմինալը, քրեական հեղինակության տեղը բանտում է, եթե քրեական է։ Կառավարությունը ձեր առաջ չի դնում խնդիրները, որոնք չենք մտնում ձեր գործառույթներին»։ Ելույթից հետո նախատեսվում է հարցուպատասխան։

Աննա Պապիկյան