Չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք

Չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը  կոչով դիմում է պայքարող և տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։ 

Դրսից ղեկավարվող և ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։

Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք, սպառման եզրին է մեր ազգային ներուժը։ 

Ուստի.

Կոչ ենք ուղղում, ապակենտրոն եղանակով դուրս գալ փողոց, կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, դիմել անհնազանդության միջոցառումների՝ մեկ ընդհանուր և հստակ նպատակով, 
Բոլորով միասին 
• Ստիպենք դադարեցնել  Հայաստանի Հանրապետութան մասնատման գործընթացը, 
• Դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ այդ թվում ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ և համաձայն  2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անմիջապես ապահովել Արցախահայության իրենց հայրենիք  անվտանգ վերադարձի և կարգավիճակի իրավունքը:  

• Անհապաղ ազատ արձակել գերիներին և քաղբանտարկյալներին, 

• Միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարությանը, փոխարենն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցաամսյա ժամանակահատվածում կազմկակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնություն