ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ 

Տեղեկությունը «Հրապարակին» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին պատասխանել էր ապրիլին։

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։