Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի խաղաղության պայմանագիր կկնքեն․ Շոլց

Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի խաղաղության պայմանագիր կկնքեն․ Շոլց

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ։ Այդ մասին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում առաջին հերթին քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

«Մենք համակարծիք ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:

Շոլցը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այս տարի։

«Կարծում եմ՝ 2024 թվականը կարող է և պետք է լինի խաղաղության տարի տարածաշրջանում։ Սա հնարավորություն և պատասխանատվություն է բերում», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նա նաև նշել է, որ գերմանական կողմը գոհ է սահմանազատման հետ կապված՝ Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։

«Բեռլինն աջակցում է այս դինամիկայի պահպանմանը և այդ ուղղությամբ համարձակ քայլ կատարելուն»,- հավելել է նա։