Ավելի շատ զոհեր կլինեն․ Կրեմլում նախազգուշացրել են Կիևին

Ավելի շատ զոհեր կլինեն․ Կրեմլում նախազգուշացրել են Կիևին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի ռեժիմին մատակարարվող հրթիռների հեռահարության մեծացումը կհանգեցնի Ռուսաստանի անվտանգության համար անհրաժեշտ բուֆերային գոտու ընդլայնմանը։

Նա պարզաբանել է, որ հեռահար հրթիռների մատակարարումը կվնասի հենց Ուկրաինային։ Այդպես է Կրեմլի խոսնակը մեկնաբանել Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը.

«Մեծ հեռահարության հրթիռների դեպքում Կիևի ռեժիմն ավելի շատ կտուժի։ Կլինեն ավելի շատ զոհեր, ավելի շատ ավերածություններ։ Ինչպես ավելի վաղ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե Ուկրաինայի զենքի շառավիղը մեծանա, կընդլայնվի նաև անվտանգության կամ բուֆերային գոտին, որն անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության և ռուսների տարածքն ապահովելու համար»,- նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր ATACMS մեծ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռների փոխանցումը Ուկրաինային։