Եվրախորհրդարանի բանաձևը շանտաժ է և ոչ մի արժեք չունի․ Կոբախիձե

Եվրախորհրդարանի բանաձևը շանտաժ է և ոչ մի արժեք չունի․ Կոբախիձե

ՀԿ-ները երկու անգամ՝ 2021 և 2022 թվականներին, փորձել են հեղափոխություն անել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա հավելել է, որ Վրաստանի դեմ Եվրախորհրդարանի երեկվա բանաձեւը արժեք չունի եւ ըստ էության շանտաժ է։ 

Նա նշել է, որ այնպիսի կոչերը, ինչպիսիք են՝ Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի չեղարկումը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը և Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելը, արժեք չունեն։

Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի գործընկերները չպետք է շանտաժի լեզվով խոսեն վրացի պաշտոնյաների և վրաց ժողովրդի հետ։

«Վիզայի ընթացակարգերի պարզեցումը Վրաստանի կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է։ Պաշտոնյաների և Վրաստանի ժողովրդի հետ նման շանտաժային լեզվով խոսելու փոխարեն, ԱՄՆ-ն, օրինակ, պետք է ձգտի Վրաստանում առանց վիզայի ռեժիմ մտցնել»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ երեկ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել իշխող «Վրացական երազանք» կուսակցության «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Պետդեպը ևս քննադատաբար է արձագանքել օրինագծի՝ Վրաստանի խորհրդարան վերաներկայացմանը։