Ի՞նչ է ձեր ուզածը, Նիկոլ

 Ի՞նչ է ձեր ուզածը, Նիկոլ

Գործող իշխանության միակ դաշնակիցը մնացել է մինչեւ վերջ ողնաշարը ջարդված հասարակության անտարբերությունը: Սակայն հասարակության լռությունը գործող իշխանության հետ համաձայն լինել չէ: Այս մասին այսօր կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ դուք անկարող եք որեւէ համակարգային խնդիր լուծել: Չեք հասկանում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր թիվ մեկ եւ հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- ասել են նրանք: